Արամեի 33-ամյակի անակնկալներն ու մտապահած երազանքը
LifestyleBravo.am-ը գրում է.
Արամեն երեկ դարձել է 33 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ ծննդյան խնջույք չի կազմակերպել, փոխարենը երեկոն անցկացրել է իր կարաոկե-ակումբում: Կեսգիշերին նա առաջին շնորհավորանքը ստացել է ընկերներից, ովքեր անակնկալ են մատուցել` հյուրընկալվելով իր տանը.«Շատ հաճելի էր: Ամենահաճելի անակնկալներից մեկն էլ Աննան է մատուցել, սակայն նախընտրում եմ այդ մասին չպատմել»:
Երգիչն այս տարի երկու տորթի մոմեր է փչել.«Առաջինը` հենց կեսգիշերին, իսկ երեկոյան էլ «Արամե» կարաոկե-ակումբի տարեդարձի տորթի մոմերն եմ փչել»: Մեր հարցին, թե ինչ ցանկություն է մտապահել, նա պատասխանել է.«Երազանքս մեկն է՝ առողջ ու լավ տղա ունենալ»:
Նա ծննդյան օրերին առանձնապես չի նախապատրաստվում, զգացողություններն էլ սովորական են լինում.«Սովորաբար, այս օրն աշխատում եմ, բայց եթե ստացվում է, անպայման գոնե ընտանիքիս հետ նշում եմ»:
Շարունակությունը` այստեղ:
