«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում տեղի է ունեցել հեծանվավազք
Հասարակություն«Էրեբունի-Երևան» տոնակատարության մշտական միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել տոնական հեծանվավազքը, որն այս տարի մեկնարկել է Իսակովի պողոտայի հեծանվահրապարակից, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Հեծանվորդների խումբը Երևանի դրոշներով տոնական երթով անցել է Մաշտոցի պողոտայով, այնուհետ Զաքիյան, Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի և Բեյրութի փողոցներով և վերջնականգառ կատարել Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակում: