Հարուստ փորձառությամբ, սակայն միևնույն պահին երիտասարդ հոգով Երևանն այսօր բռնել է զարգացման ու ծաղկման ուղին. Վահագն Գևորգյան
ԲլոգԱբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հարգելի Տարոն Մարգարյան,
Երևանի ավագանու անդամներ,
Սիրելի երևանցիներ,
Աբովյան քաղաքի անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հիանալի տոնի կապակցությամբ: Այս տարի Երևանը բոլորում է իր 2797-րդ տարեդարձը, որ միաժամանակ ազգային հպարտության և անանց ոգևորության առիթ է մայրաքաղաքում ապրող քաղաքացիների համար: Հարուստ փորձառությամբ, սակայն միևնույն պահին երիտասարդ հոգով Երևանն այսօր բռնել է զարգացման ու ծաղկման ուղին, և ես կասկած չունեմ, որ մայրաքաղաք Երևանը հաջողելու է բարեկարգ և հարմարավետ քաղաք դառնալու առաջադրանքում:
Մեծագույն ջերմությամբ ողջունում եմ «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարությունները և անձամբ իմ ու աբովյանցիների անունից երևանցիներին հղում իմ սրտագին շնորհավորանքները: Ցանկանում եմ, որ անցնող յուրաքանյուր օրվա հետ նվազեն երևանցիների հոգսերը, Երևանի կապույտ երկնքում երբևէ խաղաղության պակաս չզգացվի, իսկ քաղաքացիների կյանքի պայմանների բարելավմանը միտված միջոցառումները լինեն առատ ու մշտական:
Երևանի քաղաքապետին մաղթում եմ անկոտրում կամք և հաջողություններ ձեռնարկած բարեփոխումների իրագործման ճանապարհին, իսկ երևանցիներին` երջանկություն և բարօրություն: