Երևանի Մանուշյանի անվան պուրակում անցկացվել է հեղինակային երգի երեկո՝ «Երևանյան բառդ»
Հասարակություն«Էրեբունի-Երևան 2797» - ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցավ «Երևանյան բառդ» հեղինակային երգի երեկոն:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երևանյան երգերով հարուստ համերգին հնչեցին Վախթանգ Հարությունյանի, Քրիստ Մանարյանի, Էդուարդ Զորիկյանի և այլ հեղինակային ստեղծագործողների հին ու նոր գործերը:
Երևանյան տրամադրությամբ ու երևանյան երգերով հարուստ երեկոն համախմբել էր հազարավոր երևանցիների, ովքեր հեղինակների հետ միասին երգում էին մեր սիրելի քաղաքին նվիրված երգերը: