Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀասարակությունՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր եւ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Արմենպրես-ի փոխանցմամբ, Միկայել ժանն ու Էդվարդ Նալբանդյանը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այնուհետեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են թանգարան եւ ծանոթացել ցուցանմուշներին:
Երեւանում ավարտվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը: Համաժողովի ընթացքում ընդունվել է 5 բանաձեւ, որոնցից մեկն էլ վերաբերում է ցեղասպանությունների կանխարգելմանը: