Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 25 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 26-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Արմենպրես-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 9-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 18, կողոպուտի 1, խարդախության 10 և յուրացման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 8, գողության 5 և խարդախության 1 դեպք: