Դժվարությունները հետևում են մնացել. Սոնա Ռուբենյան
LifestyleLife.panaoarama.am -ը գրում է .
Երեկ կայացավ երգչուհի Սոնա Ռուբենյանի նոր՝ «Երեւան» երգի պրեմիերան, որի երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքերը գրել է մայրը.
«Մեր մայրաքաղաքի տոնի կապակցությամբ երեկ կայացավ իմ նոր՝ «Երեւան» երգի պրեմիերան, որը հուսամ ապագայում նաեւ տեսահոլովակ կունենա»,- նշեց երգչուհին ու պատմեց առաջիկա աշխատանքների մասին.
«Մեկ նոր երգ էլ ունեմ «Մայրիկ» անունով, որի մեղեդու հեղինակը կրկին ես եմ, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Պետք է ասեմ, որ այս երգը շատ-շատ եմ սիրում, որի հիման վրա եւս հույս ունեմ, որ տեսահոլովակ կնկարահանեմ: Բացի սրանցից, առաջիկայում կրկին նոր երգեր կներկայացնեմ, որոնց մասին դեռեւս չեմ ուզում խոսել»,- նկատեց նա:
Առաջիկայում երգչուհին զբաղված կլինի մի քանի համերգային նախագծերով եւ շրջագայություններով.
«Արդեն պատրաստվում եմ մասնակցություն ունենալ «Շանթ» հեռուսատընկերության նոր համերգային ծրագիր-նախագծին, որի շրջանակներում պետք է ժողովրդկան երգը հնչեցնենք: Այս ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 18-ին կմեկնենք ԱՄՆ, որտեղ համերգներ ունենալուց հետո արդեն միայնակ կմեկնեմ Կանադայի Մոնրեալ քաղաք, ուր փոքրիկ մենահամերգ կունենամ հայ համայնքի համար, որտեղ կներկայացնեմ ինչպես մեր կողմից արդեն սիրված եւ կատարված երգերը, այնպես էլ իմ հեղինակային երգերը: Դե իսկ Հայաստան վերադարձից հետո դեկտեմբերին մի քանի հոգով հետաքրքիր համերգային ծրագրի միտք ունենք, որի չակերտները եւս դեռեւս իրավասություն չունեմ բացելու»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ