Հուժկու բռնկում Է տեղի ունեցել Արեգակի վրա
Արեգակի մակերեւույթի վրա տեղի Է ունեցել ունեցել 2012 թվականից վեր ամենահզոր բռնկումը, որն ուղղված Է Երկրի կողմը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով CBS News պորտալին:
Ինչպես նշում Է հրատարակությունը, արեգակնային այս բռնկումը կարող Է վնասել Էներգամատակարարման համակարգերը, ինչպես նաեւ խախտել արբանյակային ու ռադիոկապը:
Գիտնականների խոսքով՝ սեպտեմբերի լույս 11-ի գիշերը Արեգակի վրա տեղի Է ունեցել հուժկու Էլեկտրամագնիսական պայթյուն: Դրա հետեւանքով տիեզերք արտանետված պլազմայի ամպը շարժվել Է Երկրի ուղղությամբ:
Գիտնականներն առայժմ դժվարանում են նշել պլազմայի ամպի ժամանման ստույգ ժամանակը, ինչպես նաեւ մոլորակի այն շրջանը, որին այն կհարվածի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: