Սեհրան Օհանյանը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա
ՀասարակությունՉեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հրավերով պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելություններ պաշտպանական համալսարան և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ: