Հարավային Կորեայում վերստին ի հայտ է եկել MERS կորոնավիրուսը
ՀասարակությունՀարավային Կորեայում հիվանդ է հոսպիտալացվել «մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուս» կրկնական ախտորոշմամբ այն բանից հետո, երբ նա ավելի վաղ դուրս էր գրվել բուժվելուց հետո:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հղում անելով Ռյոնհապ գործակալությանը, անալիզները հաստատել են վիրուսի առկայությունը: Հիվանդը, նախքան նրան մեկուսացնելը, ընդհանուր բաժանմունքում շփվել է այլ հիվանդների հետ:
Ներկայում Հարավային Կորեայի վիրուսակիր բնակիչը տեղավորված է Սեուլի Կենտրոնական հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել են մայրաքաղաքի «Սամսոն» հոսպիտալից:
Մայիսին եւ հունիսին Հարավային Կորեայում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել, որը ախտահարել է 186 մարդու, նրանցից 36-ը մահացել են: Սակայն այն ժամանակվանից այդ երկրում հիվանդանալու նոր դեպքեր չէին գրանցվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: