Paramount-ը եւ Լեոնարդո Դի Կապրիոն ֆիլմ կնկարահանեն Volkswagen-ի հետ կապված սկանդալի մոտիվներով
ՄշակույթParamount Pictures ամերիկյան կինոստուդիան եւ հայտնի կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիոյի Appian Way պրոդյուսերական ընկերությունը մտադիր են ֆիլմ նկարահանել Volkswagen գերմանական ավտոշինական կոնցեռնի շուրջ ծագած «դիզելային սկանդալի» մասին: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, գործընկերները ձեռք են բերել «Չափազանց մեծ է խաբելու համար» գրքի սյուժեի օգտագո րծման հեղինակային իրավունքները:
Bloomberg-ի տվյալների համաձայն՝ գիրքը, որի հիմքում ընկած է ավտոհսկայի խախտումների անկախ հետաքննությունը, դեռեւս ավարտված չէ: Այն լույս կտեսնի հոկտեմբերին: Ուստի ռեժիսորը եւ դերասանական կազմն առայժմ ընտրված չեն:
Volkswagen-ը սկանդալի կենտրոնում է հայտնվել կոնցեռնի դիզելային շարժիչներով ավտոմեքենաներում ծրագրային ապահովման հայտնաբերումից հետո, որը թույլ է տալիս շրջանցել ԱՄՆ-ի բնապահպանական խիստ նորմաները: Ավտոհսկայի նկատմամբ հետաքննություններ են սկսվել Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրներում: Ինչպես նշվել է Volkswagen-ի հայտարարության մեջ, էկոլոգիական թեստերի տվյալների կողծման խնդիրը վերաբերել է մինչեւ 11 մլն մեքենաների ամբողջ աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: