Աբովյանի ռեստորանային համալիրի մոտ երիտասարդի դի է հայտնաբերվել` ծառից կախված
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Աբովյան քաղաքի «Նարեկ» ռեստորանային համալիրի հետնամասում հոկտեմբերի 12–ին երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել:
NEWS.am-ի տեղեկություններով` մահացածը Աբովյանի բնակիչ է, 33 տարեկան, նա ռեստորանի աշխատակից չէ։
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել, այլ մանրամասներ չհայտնեցին։ Տղամարդու մահվան հանգամանքները կպարզի քննությունը։ Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: