Երեք օրում` 67 վարպետության դաս. «Հարթակ»-ը հավակնում է նոր միտում ներդնել հայկական փառատոնային իրականություն
ՄշակույթՄշակութային իրադարձություններով լիառատ հոկտեմբերը կհարստանա նոր փառատոնով. հոկտեմբերի 16-18-ը առաջին անգամ հանրապետությունում կանցկացվի փորձի փոխանակման փառատոն, որի ընթացքում ՀՀ քաղաքացիները և օտարերկրյա հյուրերը կսովորեն ինչպես ճամփորդել առանց գումարի, վավերագրական ֆիլմ նկարահել, առողջ ապրելակերպ վարել, հայկական կալիոգրաֆիա (գեղեցիկ և հստակ ձեռագրով գրելու արվեստ) և կծանոթանան արվ եստի այլ հետաքրքիր ուղղությունների: Փառատոնի տնօրեն ՔրիստինաՀարությունովան լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ 3 օրում կանցկացվի 67 վարպետության դաս արհեստի և արվեստի, խոհանոցի, առողջ ապրելակերպի, «նոու հաու»-ի թեմաներով: Լինելու են հյուրեր նաև արտերկրից: Փառատոնի շրջանակում Վրաստանից կժամանի սթրիթ-արտիստ, տիկնիկային անիմացիայի վարպետ` Ռուսաստանից, բրիտանացի մասնագետ Թոմ Ալենը կպատմի վավերգարական ֆիլմ ստեղծելու հմտությունների մասին:
««Հարթակ»-ը գործնական դասընթացների և վարպետության դասերի եռօրյա փառատոն է, որն անցկացվելու է Երևանի տարբեր անկյուններում: Այն մյուս փառատոններից կտարբերվի այն հանգամանքով, որ այցելուները կմասնակցեն աշխատանքային գործընթացին, և իրենց ձեռքով կպատրաստեն ամենը»,- Արմենպրես-ի փոխանցմամբ` հայտնեց փառատոնի համահիմնադիրներից Մանուշակ Վահրամյանը` հավելելով, որ փառատոնին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել փառատոնի www.hartakyerevan.com կայքում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով` այս նախաձեռնությունը ևս մեկ հնարավորություն է ներկայացնել հայկական մշակույթը և միտված է հայկական զբոսաշրջային հնարավորությունների բազմազանեցմանը, համայնքների տնտեսական զբոսաշրջային ներուժի բացահայտմանը և զարգացմանը: Զբոսաշրջության բազմազանեցման և խթանման համատեսքստում, Ապսյանի կարծիքով, փառատոնները շատ հզոր և արդյունավետ գործիք են: «Մեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս հենց փառատոնին մասակցելու համար: Օրինակ` Արենի գինու փառատոնին այս տարի մասնակցել են բազմաթիվ զբոսաշրջիկներ ամենատարբեր երկրներից: Փառատոններից մի քանիսը ընդգրկված են զբոսաշրջային փաթեթներում և մեծ հավակնություն ունեն միջազգային շուկայում հայտնի դառնալու»,- նկատեց զբոսաշրջության վարչության պետը: