Սյունիքի մարզկենտրոնի կենտրոնական հրապարակը զարդարել են երգող շատրվանները
ՀասարակությունՍյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի կենտրոնական հրապարակը բարեկարգվել է, տեղադրվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած, լուսաձայնային լուծումներով շատրվաններ: Շատրվանների բացման արարողությանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Կապան քաղաքի կենտրոնական հրապարակը, Կապանի քաղաքապետարանի հետ նքված համաձայնագրով, 25 տարի ժամկետով բարեկարգման եւ կառուցապատման իրավունքով հանձնվել է Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատին: «Ընդհանուր առմամբ, շինարարակաան աշխատանքների վրա ծախսվել է շուրջ 540 միլիոն դրամ: Բարեկարգված տարածքների ընդհանուր մակերեսը, ներառյալ ջրային եւ կանաչապատ տարածքները, կազմում է շուրջ 2600քմ, որից զուտ շա տրվանները՝ 500 քմ, կանաչապատ տարածքները՝ 340 քմ, իսկ ժամանցի եւ զբոսանքի գոտիները՝ 1735 քմ»,- հայտնեց Հակոբյանը:
Շինարարական աշխատանքները մեկնակել են 2014թ. հունիսի 4-ին, ավարտվել՝ 2015թ.օգոստոսի 28-ին: Ծրագրի իրականացման ողջ ընթացքում մշտական զբաղվածություն է ունեցել կապալառու ընկերությունների 65 ախատակից, որոնց միջին ամսական աշխատավաձը կազմել է շուրջ 260 հազար ՀՀ դրամ:
Նորակառույց հրաարակը շրջապատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային ՓԲԸ-ին պատկանող անավարտ բիզնես-կենտրոնը եւ Կապանի մշակույթի պալատը, որի հիմնանորոգման աշխատանքները նույնպես ընդգրկված են կոմբինատի առաջիկա ծրագրերում: