Վլադիմիր Գասպարյանն ամփոփել է ոստիկանության գործունեության երրորդ եռամսյակի արդյունքները
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ամփոփել է երրորդ եռամսյակի գործունեության արդյունքները: Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցությունում քննարկվել են Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների աշխատանքները: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական է գնահատել մայրաքաղաքի ոստիկանների աշխատանքը՝ ընդգծելով ծառայության մեթոդաբանությունը մշտապես կատարելագործելու և արդիականացնելու անհրաժեշտությունը:
Ոստիկանապետը նորից կարևորել է գործնական պարապմունքների նշանակությունը, հատկապես երիտասարդ կադրերի պատրաստության, նրանց նախորդ սերնդի փորձը հաղորդելու, ժամանակակից ոստիկանի ձևավորման գործընթացում: Գասպարյանի բարձրացրել է նաև ոստիկանության աշխատանքը սկզբունքորեն վերափոխելու խնդիրը:
Կարևորելով անչափահասների հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու առաջնահերթությունը՝ Վլադիմիր Գասպարյանը նկատել է, որ կոնկրետ օպերատիվ աշխատանքը անչափահասների շրջանում կատարելագործման կարիք ունի, ինչին կարելի է հասնել հիմնվելով նաև ոստիկանության վետերանների վրա, որոնք այսօր չափազանց օգտակար ու գնահատելի գործ են կատարում:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին: