Գեորգի Սվիրիդովի 100-ամյակին նվիրված համերգին տեղի կունենա երկու հայաստանյան պրեմիերա
ՄշակույթԱրամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կկազմակերպվի անվանի ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի 100-ամյակին նվիրված համերգ: Փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Կհնչեն Գեորգի Սվիրիդովի ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 հայաստանյան պրեմիերա։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի անվան տրիոն, Քրիստինե Սաֆարյանը (սոպրանո), Գրետա Բաղիյանը (մեցցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս), Վասիլի Ռոլիչը (դաշնամուր)։
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում անցկացվում են կամերային և սիմֆոնիկ համերգներ։ Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը։ Դեկտեմբերի 5-ին Երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ։ Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։
2013-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Այս առնչությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի իրականացման նախաձեռնությամբ, որը մեկ ծրագրի շրջանակներում պետք է միավորեր մշակութային բազում միջոցառումներ՝ սիմֆոնիկ և կամերային համերգներ, վարպետության դասեր դասախոսություններ և այլն: