«Միսս Ռուսաստանի» գեղեցկուհին սելֆի է արել Պուտինի հետ և «երջանկացել» (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
«Միսս Ռուսաստան - 2015» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներից մեկը` Վիոլետա Իգոշինան, սելֆի է արել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ գեղեցկուհու փոխանցմամբ` ինքն այս կերպ երջանկացել է: Նա Պուտինին անվանել է իր «ամենալավ ընկերը», ասել, որ իր երազանքը կատարվել է:
Գեղեցկուհին ԶԼՄ-ներին ասել է, որ փաստորեն ինքն այժմ անձամբ ծանոթ է Պուտինի հետ, չնայած խոստովանել է, որ լուսանկարվելիս դողացել է:



