Ադրբեջանական կողմն անցած գիշեր հրադադարը խախտել է 120 անգամ. ԼՂՀ ՊՆ
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 13-ին և լույս 14-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (2 արկ)և 82 մմ-ոց ականանետերից (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից (11 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրադրությունը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: