Քլոե Քարդաշյանի ամուսինը կոմայի մեջ է. Քլոեն նրա կողքին է
LifestyleStyle.news.am-ը գրում է.
NEWS.am STYLE –ը շարունակում է հետեւել Լաս Վեգասի հիվանդանոցում իրադարձությունների զարգացմանը: Ինչպես հայտնում է TMZ-ն, Քլոե Քարդաշյանի ամուսինը ՝ Լամար Օդոմը, դեռ կոմայի մեջ է: Քլոե Քարդաշյանը ժամանել է Լաս Վեգաս ու հիմա ամուսնու կողքին է:
Հիշեցնենք,որ Լամար Օդոմին՝ Քլոե Քարդաշյանի ամուսնուն ( փաստաթղթերով զույգը դեռ չի բաժանվել, չնայած ամուսնալուծությունն արդեն ընթացքի մեջ է) գտել են Նեվադայի ռանչո-անառականոցում:

Լամարն այդ «յուրահատուկ ռանչո» էր ժամանել շաբաթ ու երեք օր լիաթոք «զվարճացել էր» աղջիկների հետ: Ի դեպ, տեսնողներ են եղել, որ նա Վիագրայի խոտային փոխարինող է օգտագործել:

35-ամյա բասկետբոլիստին ուղղաթիռով տեղափոխել են Լաս Վեգասի հիվանդանոց, որտեղ արհեստական շնչառության սարք են միացրել:
- See more at: http://style.news.am/arm/news/25461/qloe-qardashyani-amusiny-komayi-mej-e-qloen-nra-koxqin-e.html#sthash.2q2vIS2Q.dpuf