Կոտայքի մարզում 44-ամյա տղամարդը կախվել է բանկերին վարկեր ունենալու պատճառո՞վ
Օրվա իրադարձություններNews.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում այսօր՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան տղամարդու կախված դի է հայտնաբերվել:
Զորավանի գյուղապետ Բաղդասար Թովմասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ 44-ամյա Սիրակ Աղիկյանի դին առավոտյան գտել է մայրը: Նրա խոսքով՝ կատարվածը, ամենայն հավանականությամբ, ինքնասպանություն է, հնարավոր է` համագյուղացին այդ քայլին գնացել է բանկերին ունեցած վարկերի պատճառով։
«Լավ ընտանիք է, համեստ մարդ է: Երկու աղջիկ ու մեկ որդի ունի, որդին էլ ծառայում է: Միայն մի փոքր ֆինանսական խնդիրներ ուներ, բանկերին վարկեր ուներ»,- ասաց նա: