Իգդիրում ազգայնամոլները պոկել են հայերենով գրության տառերը (ֆոտո)
ՀասարակությունԹուրք ազգայնականները պոկել են Իգդիր նահանգի Թուզլուջայի (նախկին Կողբ) քաղաքային իշխանությունների կողմից քաղաքի ելքի կամարին փակցված «Ցտեսություն» հայերեն գրությունը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քաղաքի մուտքի մոտ գրությունը եղել է թուրքերեն, հայերեն, քրդերեն և անգլերեն լեզուներով: Հարձակումն իրականացրած անձանց ինքնությունը պարզելու նպատակով սկսվել է հետաքննություն: Գրության վրայից վերցվել են հարձակվողների մատնահետքերը: