Կառավարությունն կօժանդակի սահմանամերձ Չորաթանում նոր ներդրումային ծրագրին
ՏնտեսությունՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով կհետաձգի Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքում գործող «Տավուշ Տեքստիլ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:
Համապատասխան որոշման նախագիծշն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Տավուշ Տեքստիլ»-ը նախատեսում է Չորաթանում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, որը զգալիորեն կնպաստի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը՝ հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:
Ծրագրի իրականացման համար ներդրվելու է 2.1 մլրդ դրամ, որից մոտ 0.8 մլրդը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ընկերությունը կարտադրի տարեկան շուրջ 0.39 մլրդ դրամի արտադրանք (2015թ), որն ամբողջությամբ կարտահանի ՌԴ և այլ երկրներ:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 450 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2015թ.– 120, 2016թ.- 140 և 2017թ.-142 հազ. դրամ: