Հոկտեմբերի գլխավոր գնումները. նորաձև Instagram (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am–ը ներկայացնում է instagram-ի ամենանորաձև աղջիկների հոկտեմբեր ամսվա առաջին գնումները:
Գործած զգեստ. Տաք և հարմարավետ զգեստներն աշնանային ցուրտ օրերին անփոխարինելի կլինեն: Celine, Stella McCartney, Chloe նորաձևության տներն իրենց հավաքածուներում օգտագործում են տրիկոտաժե երկար զգեստներ՝ մոխրագույն, շագանակագույն,բեժ, սև-սպիտակ երանգներով:

Զամշ. Instagram-ի բոլոր նորաձև աղջիկներն արդեն ձեռք են բերել զամշե որևէ իր: Զամշ օգտագործում են ամենուր, զամշե կարող է լինել զգեստը, պայուսակը, կոշիկները: Իսկ ֆավորիտը զամշե ծփքերով վերնազգեստն է: 

Լայն տաբատ. Skinny տաբատների ժամանակն անցել է, instagram -ում հիմա լայն տաբատների ժամանակաշրջանն է, նորաձևության բլեգերները, նորաձևության սիրահարներն անպայման ունեն ՝լուսանկար լայն տաբատով: Մաքսիմալ երկար և ծնկի հատվածից լայնացող սա դիզայներների ֆավորիտն է:

Շարֆ. Նորաձև են ինչպես շատ երկար, այնպես էլ փոքրիկ շարֆերը: Շարֆերով լուսանկարները ևս հոկտեմբեր ամսվա ընթացքում ամենատարածվածն են Instagram-ում:
Պոնչո. տարբեր գույների, տարբեր նախշերով աշնանային այս վերնահագուստմն իսկական must-havе է այս սեզոն։

Wnews.am-ը մաղթում է ձեզ հաճելի գնումներ։