Տավուշում ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով զինծառայող է զոհվել
Օրվա իրադարձություններՏավուշի մարզում` Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին ՀՀ պաշտպանության նախարարության ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից, մահացել է մեքենայի ուղևոր, 50- ամյա զինծառայող Բաբկեն Սարուխանյանը, իսկ 48-ամյա սպա Արտակ Անդրեասյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Վերջինիս առողջական վիճակը գնահատվում է կայուն: