Պետությունը շաքարային դիաբետով երեխաներին կտրամադրի թեստ-երիզներ
ՀասարակությունՀՀ կառավարությունը շաքարային դիաբետ հիվանդությամբ տառապող երեխաներին կապահովի թեստ-երիզներով` հիվանդության բարդություններից խուսափելու համար ինքնահսկման և հսկման պատշաճ մակարդակի կազմակերպման ու ինսուլին դեղի նշանակման ժամանակ միավորների ճշգրիտ հաշվարկման նպատակով:
Համապա տասխան ոշորման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:
Նախագծի հիմնավորման համաձայն` թեստ-երիզները նախատեսվում է տրամադրել շուրջ 450 շաքարային դիաբետով տառապող երեխաներին: Վերջիններիս «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի կողմից բարգործական հիմունքներով տրամադրվել է Roche Diagnostics արտադրության Accu-Chek Performa գլյուկոմետրեր, որոնք հնարավոր է շահագործել միայն վերոնշված սարքի համար նախատեսված թեստ-երիզներով:
Սույն որոշմամբ նախատեսվում է ձեռքբերել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը որոշելու համար նախատեսված թեստ-երիզներ` վերոնշյալ միջոցառումները լիարժեք իրականացնելու և շահառուներին լրացուցիչ ֆինանսական ծախսերից զերծ պահելու նպատակով:
Շաքարային դիաբետով երեխաների կյանքի որակը բարելավելու, հաշմանդամությունը կանխարգելելու և այս ոլորտում հիմնախնդիրներին հնարավոր լուծում տալու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 9-ի N1628-Ա հրամանով հաստատվել է «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների բժշկական օգնության և սպասարկման բարելավման ծրագիրը և 2015-2020թթ. գործողությունների ժամանակացույցը»: Արդյունքում, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի թիվ 792-Ն որոշմամբ հաստատվել է ինսուլին տրամադրման և մի շարք միջոցառումների իրականացման ծրագիրը: