Երևանում անչափահասը ուսուցչի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության
Օրվա իրադարձություններPastinfo.am-ը գրում է.
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից 9-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել:
Աշակերտուհուն հաջողվել է ուսուցչի «ճիրաններից» դուրս պրծնել՝ նրան հրելով և դուրս փախչելով աշխատասենյակից:
Տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ դպրոցի տնօրինությունից, որտեղից առաջարկեցին դիմել Երեւանի քաղաքապետարան։
«Փաստինֆո»-ն հետամուտ կլինի, եւ պաշտոնական մեկնաբանությունները կներկայացնենք առաջիկայում։