Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ» Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ» «Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ» Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ» Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ» Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ» «Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»


Երևանում կայացել է «Ազատությունների մեծ խարտիա-800 (եղելույթ, մեկնություն, իմաստավորում)» միջազգային գիտաժողովը

Հասարակություն

Երևանում հոկտեմբերի 12-ին կայացել է «Ազատությունների մեծ խարտիա – 800 (եղելույթ, մեկնություն, իմաստավորում)» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Համ աշխարհային պատմության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի կողմից՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՀԱ նախագահ Ալբերտ Ստեփանյանը:

Արմենպրեսի հաղորդմամբ` գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել պատմագիտության, իրավագիտության և քաղաքագիտության ներկայացուցիչ՝ հայաստանյան մի շարք հետազոտողներ, արտերկրից հրավիրված ականավոր գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ: Գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկուցումներում դիտարկել են Ազատությունների մեծ խարտիան, նրա զարգացումները, մեկնաբանությունները և ազդեցությունները պատմագիտական, իրավագիտական, քաղաքագիտական, տեսական-իմաստասիրական լայն համատեքստում՝ միջնադարից մինչև արդիականութ յուն: Մասնավորապես, միջգիտակարգային (միջդիսցիպլինար) մոտեցման կիրառմամբ մասնակիցների կողմից քննության են առնվել պատմական ժամանակի և տարածության տարբեր չափումներում թեմայի հետ առնչվող այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են հասարակական առճակատումը և փոխհամաձայնությունը, հասարակության սահմանադրական վերափոխման և նորացման (իննովացիայի) նախագծերը:

Գիտաժողովին ծավալուն ելույթ է ունեցել Մեծ խարտիայի խոշորագույն մասնագետներից մեկը՝ անգլիացի միջնադարագետ, Իսթ Անգլիայի համալսարանի պրոֆեսոր, Բրիտանական ակադեմիայի անդամ Նիկոլաս Վինսենտը, որը «Ազատությունների մեծ խարտիան իբրև խաղաղության պայմանագիր» խորագրով զեկուցմամբ մանրամասն ներկայացրել է Խարտիայի առաջացման և զարգացման պատմությունը՝ դիտարկելով փաստաթղթի ձևավորման պատմական համատեքստը: Ելույթներով հանդես են եկել Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մարտեն վան Լինտը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ,  պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտներ Լիլիթ Մինասյանը (պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի համահեղինակությամբ), Սմբատ Հովհաննիսյանը, ի.գ.թ., դոցենտ Գաբրիել Բալայանը, ք.գ.թ. Տիգրան Մկրտչյանը, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտներ  Ջուլիետա Կճանյանը, Տիգրան Եփրեմյանը, Սամսոն Հովհաննիսյանը: 

Գիտաժողովն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և եզրափակիչ քննարկմամբ, որի ընթացքում ընդգծվել է նաև հայկական իրավական պատմության միջնադարյան և նոր ժամանակների տարբեր դրվագներ՝ դրանք համեմատության մեջ դնելով Մեծ Խարտիայի հետ:

Գիտաժողովի մասնակիցների զեկուցումների համառոտ բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիան նախատեսում է հրատարակել գիտաժողովի ելույթների ժողովածու և մոտ ապագայում ներկայացնել այն հանրությանը:

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 փետրվարի). Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ. «Փաստ»ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Հարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ»Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում «Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ»Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»«Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր Կամենդատյան«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. ՊեսկովՌուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. ՊուտինԵկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԸնկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինԵվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԱրարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Սերժ Սարգսյանի գործով դատավարության ընթացքում դրսևորվում են խայտառակության այնպիսի դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ. Աբրահամյան Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ ԿարապետյանՎաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան