Ասա` ինչպես ես համբուրվում, ասեմ` ով ես դու :)
LifestyleBravo.am-ը գրում է.
Նուրբ համբույր, երբ զուգընկերների շուրթերը նրբորեն դիպչում են միմյանց առանց որեւէ ճնշման: Նման համբույրն անվանում են նաեւ “սպասողական”, որովհետեւ զույգից մեկին անընդհատ թվում է, թե ուր որ է համբույրի ռիթմը կուժգնանա, բայց այն շարունակում է մնալ նուրբ: Նման համբույրները նախաբան են ավելի ինտիմ շարունակության: Նուրբ համբույրը բնորոշ է այն զույգերին, ովքեր վստահում են իրար:
Արագ համբույր, երբ շուրթերն ակնթարթորեն դիպչում են միմյանց: Այս տեսակը հիմնականում բնորոշ է առաջին համբույրին, երբ շուրթերը գրեթե չեն շարժվում: Երբեմն հենց այս համբույրով են զույգերը ողջունում կամ հաջողություն մաղթում միմյանց:
Մասնագետների պնդմամբ` իրական սիրո մասին վկայում է այն համբույրը,երբ զուգընկերները համբուրում են միմյանց միայն մեկ շուրթը:
Հայտնի ֆրանսիական համբույրը, երբ համբույրի ընթացքում ակտիվ գործունեության են անցում լեզուները, վկայում է այն մասին, որզուգընկերներն ուզում են միմյանց ավելի լավ ճանաչել:
Շարունակությունը՝ այստեղ


