Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան


Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քոնան օ’Բրայանը շատ տպավորված է հայերով

Հասարակություն

Ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշուուի հեղինակ և վարող Քոնան օ'Բրայանը խոստանում է, որ նոյեմբերի 10-ին Միացյալ Նահանգներում հեռարձակվելիք հաղորդումը Հայաստանի մասին շատ բազմազան է լինելու: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին օ’Բրայանը ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում :

Անդրադառանալով այցի մանրամասներին՝ նա խոսել է Հայաստանում տեսած այն երևույթների մասին, որոնք իր մոտ զարմանք են առաջացրել: «Այստեղ՝ Հայաստանում սովորույթ կա, որ տղամարդիկ քայլում են իրար թև մտած, և դա շատ տարօրինակ է՝ Միացյալ Նահանգներում նման բան չես տեսնի: Եվ երբ առաջին նման բան ես տեսնում, մտածում ես՝ տեսնես ինչո՞ւ են այդպես անում: Բայց հետո հասկանում ես, որ դա լավ գաղափար է, և ես սկսեցի իմ պրոդյուսերներից մեկին թևանցուկ արած քայլել, ու հիմա մտածում եմ՝ սա ֆանտաստիկ բան է, պետք է Արևմուտքում այս սովորույթը մտցնել: Ժամանակն է, որ մենք էլ հասնենք ձեր հետևից»,- կատակել է օ’Բրայանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այցը կապ ունի Հայոց ցեղասպանության տարելիցի հետ՝ նա նշել է, որ դա պարզապես զուգադիպել է: «Իմ այստեղ գալը Հարյուրամյա տարելիցի հետ կապ չունի, սակայն ինչ-որ առումով դա ավելի կարևոր է դարձնում իմ այցը: Իրականում այս ամենը տեղի ունեցավ իմ օգնականի պատճառով, ում հետ ես 5 տարի է՝ աշխատում եմ: Խոսքը Սոնա Մովսեսյանի մասին է... Ես ցանկացա այստեղ բերել Սոնային և նրա հետ միասին զգալ նրա մշակույթի համը, հանդիպել նրա ժողովրդին: Իսկ այստեղ հնարավոր չէ գալ և չայցելել Ցեղասպանության հուշահամալիր, դա այս երկրի պատմության անբաժանելի մասն է, և Սոնայի պատմության մասն է: Այդ այցելությունը շատ հուզիչ էր՝ ես մտածում էի, որ՝ այո, ես չգիտեմ այստեղ ինչ քաղաքական հարցեր կան, բայց չեմ էլ ուզում այդ մասին մտածել»,- նշել է օ’Բրայանը: Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները մինչև օրս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների պատճառով:

Օ’Բրայանը նշել է, որ հայաստանյան այցն առանց արկածների չի անցել. «Ես ոչխար եմ արածեցրել Գառնիում, գնացի այնտեղ, և ես ու Սոնան ավանդական շորեր հագանք: Մենք նաև բազմաթիվ արկածներ ունեցանք Երևանում: Երբ հաղորդումը հեռարձակվի, կտեսնեք, որ ես բազմաթիվ մշակութային վայրեր եմ այցելել և շատ զվարճալի շփումներ ունեցել մարդկանց հետ: Մենք փորձեցինք որքան կարելի է ուսումնասիրել Երևանը և Հայաստանը մեր այցելության 4-5 օրերի ընթացքում: Կարծում եմ՝ շատերը կզարմանան, տեսնելով, թե որքան բան ենք հասցրել: Կտեսնեն, որ մենք գլխովին խորասուզվել էինք հայկակ ան մշակույթի մեջ»:

Հարցազրույցի վերջում նա կարծիք է հայտնել հայերի մասին՝ ասելով. «Ես մի բան եմ զգացել՝ ԱՄՆ-ում ապրող հայերը, հատկապես Լոս Անջելեսում ապրող բազմաթիվ հայերը, այդ թվում Սոնան և նրա ընկերները, շատ խելացի, բայց նաև շատ ուժեղ մարդիկ են, նկատի ունեմ՝ հոգեպես: Նրանք մեծ կամքի ուժի տեր են: Սոնան, որպես մարդ, ինձ շատ բան է սովորեցրել: Ես ծանոթ եմ նաև նրա ընտանիքի հետ, նրանք՝ հայերը, շատ տպավորիչ մարդիկ են»:

 

«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան