«Նոր Հայաստանը» ՌԴ-ի ԱԻՆ-ին օգնություն Է առաջարկել Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու գործում
Հասարակություն«Նոր Հայաստան» միջազգային շարժումը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանն օգնություն Է առաջարկել Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու գործում եւ հորդորել Է Ռուսաստանի ազգային մյուս համայնքների ներկայացուցիչներին՝ միանալ այն սիրիացիների համար օգնություն հանգանակելուն, որոնք տուժել են այդ երկրի տարածքում ռազմական գործողությունների հետեւանքով, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Նոր Հայաստան»-ը ներկայացնող Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի եւ Սերբիայի հայ համայնքների ներկայացուցիչները հոկտեմբերի 7-ին դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին եւ կազմակերպության գլխավոր քարտուղարությանը՝ կոչ անելով ԴԱԻՇ-ը ներառել միջազգային ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում եւ դա ամրագրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով:
«Նոր Հայաստանի» նախագահ Ամրան Պետրոսյանն արդեն գրավոր դիմել Է ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով «քննարկել «Նոր Հայաստանի» ռեսուրսների ներգրավման հնարավորությունը Սիրիա Ռուսաստանի 13-րդ եւ հետագա հումանիտար առաքելությունների ձեւավորման ընթացքում՝ այդ աշխատանքում հասարակական կազմակերպությունների ներկայությունն ընդլայնելու նպատակով»: Խոսքը, նախեւառաջ, վերաբերում Է սննդամթերքին, դեղորայքին եւ հագուստին:
Ավելի վաղ շարժումն արդեն հակաահաբեկչական մոբիլիզացիա Է հայտարարել եւ կոչ Է արել աշխարհի հայ համայնքներին՝ միավորել ջանքերը Սիրիայի բնակչության համար մարդասիրական օգնություն հանգանակելու գործում:
Հոկտեմբերի 15-ին շարժման նախագահը հումանիտար առաքելությանը միանալու կոչով նամակներ Է ուղարկելու ութ միավորումների՝ «Ռուսաստանի հայերի միության», «Ռուսաստանի վրացիների միության», համերկրային հրեական ազգային-մշակութային ինքնավարության, «Ռուսաստանի ուկրաինացիները» կազմակերպության, ռուսաստանաբնակ ղազախների, բելառուսների, ադրբեջանցիների, քրդերի համերկրային ազգային-մշակութային ինքնավարությունների ղեկավարներին:
Ինչպես նշվում Է դիմումի տեքստում, «Նոր Հայաստանը» պաշտպանում Է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, որոնք ուղղված են «Իսլամական պետության» դեմ պայքարին: Ընդսմին, ինչպես կարծում են շարժման ներկայացուցիչները, «միայն հավանություն տալն արդեն բավարար չԷ», անհրաժեշտ Է, որ հասարակական բոլոր միավորումները հստակ քաղաքացիական դիրք բռնեն այդ հարցում:
«Իր կողմից «Նոր Հայաստան» միջազգային շարժումը ներգրավվել Է հումանիտար նախագծերում, զբաղվում Է Սիրիայի ժողովրդի համար օգնություն հանգանակելով, կամավորների Է պատրաստում այդ բազմաչարչար երկիր ուղարկելու համար: Մենք ցանկանում ենք հորդորել ձեզ՝ ակտիվորեն միանալ այդ գործունեությանը»,-ասված Է ուղերձում: