Կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 1.8 միլիոն դրամ է տրամադրում հանրաքվեի անցկացման համար
ՀասարակությունՀՀ Սահմանադրական փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարության պաուստային ֆոնդից հատկացումներ կտրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը: Արմենպրեսի փոխանցմամբ` ՀՀ կառավարությունը հաստատեց նշյալ որոշումը հոկտեմբերի 15-ի նիստում:
Նախատեսվում է 1 միլիոն 576 հազար 209.5 դրամ տրամադրել ԿԸՀ-ին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորման նպատակով: ՀՀ ոստիկանությանն էլ հատկացնել 210 հազար 550.4 դրամ` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ծախսերի համար: