Գերմանիայի դեսպանը հույս ունի, որ Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանության հստակ ձևակերպումներով բանաձև
ՀասարակությունՀայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հույս ունի, որ մոտակա ժամանակ Բունդեսթագում Հայոց ցեղասխանության վերաբերյալ կընդունվի մի բանաձև, որի ձևակերպումը շատ ավելի հստակ կլինի և ավելի առաջ կնայի: Այս մասին «Արմենպրես» -ի հետ զրույցում նշեց դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Ապրիլի 24-ին շատ թեժ բանավեճ ծավալվեց Բունդեսթագում, որը նաև հիմք ընդունեց նախօրեին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Գաուկի շրջադարձային ելույթը: Եվ Դաշնային Հանրապետության նախագահի արտասանած խոսքերը հնարավոր չէր շրջանցել, դրանք իրենց արտահայտությունը գտան Գերմանիայի Բունդեսթագում: Բանաձևի նախագծերը քննարկվում են Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովներում », - ասաց Մաթիաս Քիսլերը:
Դեսպանը դժվարացավ ասել, թե երբ տեղի կունենան քննարկումները, քանի որ ներկայումս Գերմանիայի խորհրդարանը շատ ավելի հրատապ հարցով է զբաղված` կապված փախստականների մեծ ներհոսքի հետ: