Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան


Կառավարությունը հաստատել է ՀՀ հողային ֆոնդի բաշխման վերաբերյալ հաշվետվությունը

Հասարակություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-ին կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարությունը հաստատել է Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքներÕ « կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը: Ծրագիրը Տավուշի մարզում իրականացնելը պայմանավորված է այդ մարզում գործազրկության միջին հանրապետականից բարձր մակարդակով, սահմանամերձ համայնքների մեծ թվաքանակով, վերջին շրջանում ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով մարզի համայնքներին հասցված նյութական վնասներով: Ծրագրի նպատակը Տավուշի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումն է, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով մարզի համայնքներին աջակցելը:

Վարչապետի խոսքով, սա ևս մեկ քայլ է Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովմամբ սոցիալական լարվածությունը մեղմելու հարցում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում, այն կլինի շարունակական:

Գործադիրը որոշել է մինչև 3 տարով հետաձգել «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Տավուշի մարզի Չորաթան գյուղում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, որը կնպաստի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը: Ընկերությունը նախատեսում է  արտադրանքն ամբողջությամբ արտահանել` ստեղծելով նոր՝ մոտ 450, աշխատատեղեր: Բանվորական ձեռնոցների արտադրություն կազմակերպելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 2.1 մլրդ ՀՀ դրամի ներդրում իրականացնել:

Կառավարության պահուստային ֆոնդից 49 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանում 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպելու համար անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի իրականացումն ապահովելու նպատակով: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Նախորդ տարիներին համաժողովն անցկացվել է Կանադայում, Նիդերլանդներում, Մալազիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ավստրալիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Դանիայում և Մեքսիկայում: Հովիկ Աբրահամյանը կարևորել  է համաշխարհային  համաժողովի անցկացումը Հայաստանում և համոզմունք հայտնել, որ այն կտա դրական արդյունքներ:

Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթով կարգավորվում և պարզեցվում է հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը, կրճատվում են պետական բյուջեից հարկ վճարողների գումարների հետ վերադարձման ժամկետները, գումարների վերադարձման հետ կապված պահանջվող փաստաթղթերը, հստակեցվում են պարտավորությունների հաշվառման կարգն ու ժամկետները, նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման և հարկային պարտավորությունների վճարման ժամկետները՝ դրանով իսկ կրճատելով հարկ վճարողի բիզնես գործընթացների հետ կապված ժամանակատարությունը:

Այդ նպատակով առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական  հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ, որի դեպքում կկարգավորվեն մի շարք խնդիրներ: Մասնավորապես, կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը, սխալ վճարումների հետևանքով տույժեր այլևս չեն հաշվարկվի, կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու և դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը և այլն :

Գործադիրը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի և Գագիկ Մելիքյանի օրենսդրական նախաձեռնության կար­գով ներկա­յաց­րած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրա­­ցում կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք­ների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ սահմանելով, որ քվեարկության ժամանակ նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ: Միաժամանակ, նախատեսվում է, որ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է ավելացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը:  Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում էականորեն կթեթևանա այդ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերը ողջամիտ ժամկետում քննելուն:

Կառավարության նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի և Լևոն Դոխոլյանի  օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման անհրաժեշտությունն այն է, որ վարչական իրավախախտումներ կատարած ՀՀ քաղաքացիների մի մասն արտասահմանում գտնվելու, իսկ մյուս մասը` հարգելի այլ պատճառներով հնարավորությո ւն չեն ունեցել վեց ամսվա ընթացքում իրականացնել տուգանքների վճարումները և առաջարկվում է «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով: ՀՀ կառավարությունը բացասական եզրակություն է տվել ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ, մասնավորապես, ներկայացված առաջարկության հիմնավորածությունը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ են վիճակագրական տվյալներ այն մասին, թե տոկոսային հարաբերակցությամբ որքան է այն անձանց թիվը, ովքեր հնարավորություն չեն ունեցել 6 ամսվա  ընթացքում իրականացնել տուգանքների վճարումները և դրանք տվյալ ժամանակահատվածում թույլ տրված իրավախախտումների որ մասն են կազմում:

Կառավարությունը քննարկել է նաև վերոնշյալ պատգամավորների կողմից  օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագծի վերաբերյալ:  Ըստ ներկայացված հիմնավորման` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթևեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափի նվազեցմամբ՝ նկատի ունենալով ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը: Կառավարության եզրակացության համաձայն, նախագծում պատշաճ հիմնավորված չէ տուգանքների չափերի նվազեցման անհրաժեշտությունը և  օրինագծի հիմնավորման մեջ բացակայում են վիճակագրական տվյալները, համապատասխան վերլուծությունները և այլն: Նշվել է նաև, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ներկայումս մշակում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որում ամրագրվում են նոր մոտեցումներ և սկզբունքներ: Բացի այդ, նշված է, որ սեպտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների օրակարգում է ճանապարհայ ին երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգի ներդնումը: Կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկել է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից:

Քննարկվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է վերացնել պետական մարմինների կողմից մատուցվող այն ծառայությունների համար պետական տուրքը, որի չափը հիմնականում չի գերազանցում երկու հազար դրամը: Կառավարությունը  նախագծի ընդունումը համարել է ոչ նպատակահամար:

Օրինագծերն ու կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Կառավարությունը հաստատել է ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2015թ.-ի հաշվետվությունը: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի որակի և քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Կհրապարակվեն հողային հաշվեկշռի նորացված և ճշտված տվյալները, որից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, ոչ պետական կազմակերպություններն ու անձինք:

«Գյուղական կարողությունների ստեղծում»  վարկային ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների գծով լրացուցիչ 214,0 մլն դրամի  համաֆինանսավորման պահանջ է առաջացել: Մյուս կողմից՝ ՌԴ-ի աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման վարկային ծրագրի համաֆինանսավորման միջոցների գծով կանխատեսվում է տնտեսումներ: Կառավարության որոշմամբ առաջարկվում է այդ տնտեսումների հաշվին վերաբաշխման միջոցով հատկացնել միջոցներ վերոհիշյալ համաֆինանսավորման պահանջը բավարարելու համար, ինչի արդյունքում կապահովվի վարկային ծրագրով իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքը:

 «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացի սահունությունն ապահովելու անհրաժեշտությամբ՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այս  ընկերությունների մասով կնքված կառավարման և վարձակալական պայմանագրերի ժամկետներն ավարտվում են 2016թ. մայիսի 31-ին, սակայն առաջարկվել է այն երկարաձգել 6 ամսով: Առաջարկվում է  նաև սահմանել ապագա վարձակալի ընտրության մրցույթին մասնակից կազմակերպություններին ներկայացվող նախավորակավորման պահանջները: Այսպիսով նախատեսվում է՝ վարձակալի ընտրության ձևի, մրցույթին մասնակից կազմակերպություններին ներկայացվող պահանջների սահմանում, մրցույթին մասնակից կազմակերպությունների ցանկի կազմման համար հիմքի ձևավորում և ընտրության մրցույթի սահունության ապահովում։

Կառավարությունը հաստատել է «ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից ՀՀ-ում  մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին» որոշումը: Այն ուղղված է նման դեպքերի բացահայտմանը, կանխմանը, թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի ուղղորդման գ ործընթացի հստակեցմանն ու կատարելագործմանը, աջակցության և պաշտպանության գործընթացների վերահսկմանը:

Գործադիրը սահմանել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները:  Ըստ այդմ, ամրագրվել են քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունները, սահմանվել՝ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց երեխայի խնամքի համար անհրաժեշտ հանդերձանքի, անկողնային և հիգիենիկ պարագաների ցանկը և չափաբաժինները, ինչպես նաև չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դ եպքում կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվող սննդի չափաբաժինները:

Կառավարությունը սահմանել է Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը: Ըստ այդմ, կսահմանվի նաև տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումը, ինչպես նաև կապահովվի յուրաքանչյուր անձի` իր փնտրած տեղեկատվությանը ծանոթանալու և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգ ով հարցմամբ տեղեկատվության տնօրինողին դիմելու և այդ տեղեկատվության ստանալու իրավունքների առավել արդյունավետ իրականացումը:

 Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանին կհատկացնի 1 մլն 900 հազար եվրո դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում:

Երևանի Վազգեն Սարգսյան փողոց, հ.3 հասցեում կառուցվող հասարակական (վարչական) համալիրի տարածքի բարեկարգման և լրացուցիչ այլ աշխատանքների իրականացման համար կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Քաղաքաշինության նախարարությանը: Նորակառույց վարչական համալիրի տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են դեռևս 2014 թ.-ին:Սակայն շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, առանձին գերատեսչությունների տեղակայման և  համալիրի տարածքում վարչական նոր մասնաշենքի կառուցման հետևանքով, համալիրի կառուցապատման մակերեսը ընդլայնվել է:

Կառավարությունն իր համաձայնությունն է տվել Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը կնպաստի կողմերի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը:

Գործադիրը համաձայնություն է տվել նաև ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի    թիվ 7 փոփոխության կնքման առաջարկությանը: Համաձայնագրի փոփոխությունը նախատեսում է լրացուցիչ 3 595 013 դոլարի չափով դրամաշնորհի հատկացում՝ ավելի մրցունակ և զանազանեցված  մասնավոր հատվածի կայացմանը խթանելու համար:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության աշխատակազմի և «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության միջև կնքվող հանրապետությունում 46 հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման և մշտադիտարկման իրականացման մասին համաձայնագրին: Համաձայնագրի կնքման նպատակն է  նպաստել ՀՀ-ում կոռուպցիայի նվազեցմանը և կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայությունների ոլորտում ինտեգրացման գործընթացի բարձրացմանը: «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կանցկացնի բարեխղճության կրթության վերաբերյալ դասընթացներ աշակերտների, ուսուցիչների և աշակերտների ծնողների հետ, այնպես, որ նրանք հետադարձ կապով կարողանան գնահատել համայնքի բավարարվածությունը և շինաշխատանքների համապատասխանությունը շինարարության  պահանջներին:

Կրթության և գիտության բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով կառավարությունն իր  համաձայնությունն է տվել նաև Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Գործադիրի որոշմամբ` դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական  հանձնաժողովին կհատկացվի 1,576,209.5 հազար դրամ, ՀՀ ոստիկանությանը՝  210,550.4 հազար դրամ: 

Կառավարությունը սահմանել է ՀՀ զինված ուժերում ըստ կատեգորիաների հոգևոր ծառայություն իրականացնող Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կենսաապահովման ծախսերի չափերը և բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրման կարգը: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Մայր Աթոռի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 1997թ.ից Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները մշտական հիմունքներով հոգևոր ծառայություն են իրականցնում ՀՀ զինված ուժերի զորամասերում, սակայն վերջիններս դրա համար որևէ վարձատրություն չեն ստանում` համապատասխան հաստիքների բացակայության պատճառով:

Շաքարային դիաբետ հիվանդությամբ տառապող երեխաներին արյան մեջ գլյուկոզայի մակարդակը որոշելու համար նախատեսված թեստ-երիզներով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  Նշված թեստ-երիզները նախատեսվում է տրամադրել շուրջ 450 շաքարային դիաբետով տառապող երեխաներին՝ հիվանդության բարդություններից խուսափելու, ինքնահսկման և հսկման պատշաճ մակարդակի կազմակերպման և ինսուլին դեղի նշանակման ժամանակ միավորների ճշգրիտ հաշվարկում կատարելու համար:

Կառավարության որոշմամբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրյա շրջանավարտները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Համաժողովը կկայանա հոկտեմբերի 22-24-ին:

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչու