Կարևոր է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադարձությունների սրացման դադարեցումը. Մաթիաս Քիսլեր
ՀասարակությունՀայաստանում Գերմանիայի Դաշնային Հարապետության արտակարգ և լիազոր դեսպանը բարձր է գնահատում հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների սրացման դադարեցումը:
Այս մասին դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Շատ կարևոր է, որպեսզի դադարեցվի այդ իրադարձությունների սրացումը, որպեսզի կողմերը կարողանան վերադառնալ այն ուղղուն, որտեղից կարելի է նորից սկսել բանակցել: Ես կգովաբանեմ և արժանին կմատուցեմ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ջանքերին այդ հարցում», - ասաց Մաթիաս Քիսլերը: