Միշտ կհիշեմ երեկվա օրը. Ժաննա Բուտուլյանը պատմել է ծննդյան օրվա տպավորությունների մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը դարձավ 28 տարեկան, իսկ այսօր դերասանուհին Life.panorama.am-ին պատմեց երեկվա տպավորությունների մասին: Մեզ հետ զրույցում դերասանուհին նախեւառաջ նկատեց, որ թեպետ ծննդյան օրն անցկացրել է աշխատանքային միջավայրում, բայց այն անմոռանալի է եղել. «Միշտ կհիշեմ երեկվա օրը: Ճիշտ է՝ երեկ անձրեւի եւ կարկուտի տակ մնացի եւ մինչեւ ուշ գիշեր նկարահանման հրապարակում էի, բայց հենց դա յուրահատուկ դարձրեց օրս: Առհասարակ, կարծում եմ՝ իրական էմոցիաները հենց այդպիսի բաներից են ծնվում»,- նշեց Ժաննան:
28-ամյա դերասանուհին նկատեց նաեւ, որ բազում շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստացել, որոնք իր տոնին յուրահատուկ գունեղություն են հաղորդել. մեր այն հարցին, թե դրանց շարքում ո՞ւմ բարեմաղթանքն է Ժաննան առանձնացնում, պատասխանեց. «Բոլոր բարեմաղթանքներն ունեն իրենց ուրույն տեղը եւ բոլորին անչափ շնորհակալ եմ բարի խոսքերի, լավ կարծիքների եւ անկեղծության համար: Պետք է նկատեմ, որ ստացածս բարեմաղթանքները բազմաբնույթ էին ՝ ռոմանտիկ, ինտելեկտուալ, ուրախ եւ հուզիչ…Հատկապես շատ հուզիչ էր մտերիմ ընկերուհուս շնորհավորանքը հենց կեսգիշերին՝ ճանաչող եւ սիրող մարդու խոսքեր էին խորհուրդների տեսքով, ինչպես միշտ խորհրդավոր ու գեղեցիկ»:
Ժաննա Բուտուլյանը նկատեց, որ ամեն տարի ծննդյան օրը մի փոքր տխրություն է զգում, բայց երեկ տխրության նշույլ անգամ դերասանուհին չի զգացել. «Ճիշտ է՝ ես միշտ գոնե շատ աննշան տխրություն եմ զգում իմ ծննդյան օրերին, բայց երեկ դա իսպառ բացակայում էր»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ