Հրանուշ Հակոբյանի ոճը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի կանանց ոճը: Այս անգամ կներկայացնենք Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նա երկար տարիներ է քաղաքականության մեջ և լավ գիտի, պաշտոնյա կանանց dress code -ի մանրամասները: Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտած նախարարի կերպարներն էլ մաթեմատիկայի պես ճշգրիտ են՝ ուղիղ ձևվածքներ, եռանկյունաձև բացվածքներ, առանց շեղումների և ավելորդությունների: Նա բավական բարձրահասակ է այդ պատճառով սովորաբար կրում է ցածր կրունկով կոշիկներ, իսկ մարգարտյա շղթան ՀՀ Սփյուռքի նախարարի սիրելի զարդն է և առկա է գրեթե բոլոր կերպարներում: Հրանուշ Հակոբյանի զգեստապահարանում շատ են ինքնատիպ կոստյումները:
