Քիմ Քարդաշյանի դեմքի ձգման «վամպիրական մեթոդով» այժմ հնարավոր է նաև կուրծք ձգել. մանրամասներ, լուսանկարներ
LifestyleThe Independent-ը հայտնում է կրծքի ձգման նոր եղանակի մասին, որի հեղինակը Քիմ Քարդաշյանի «ֆեսյլիֆթինգի» դեմքի ձգման շնորհիվ հայտնի դարձած բժիշկն է:
Tert.am-ը գրում է.
Ըստ այդմ` խոսքը, այսպես կոչված, «վամպիրային ձգման» մասին է, որը տևում է 15 րոպե, սակայն 1-2 տարվա արդյունք է ապահովում` պիրկ, ավելի փարթամ կրծքի տեսքով: Այս պրոցեդուրան ավելի շատ նախատեսված է տարեց կանանց համար, ովքեր կրծքի իմպլանտներ ունեն:
Քիմ Քարդաշյանի բժիշկ ու մտերիմ Չարլզ Ռանելզը այս պրոցեդուրայի համար արյուն է վերցնում իր հիվանդի թևից ու դրանից անջատում տրոմբոցիտներն ու արյան կարմիր գնդիկներ, ապա տրոմբոցիտները խառնուրդ ստանում, այնուհետև դա ներարկվում է կուրծք: Կրծքի ձգման այս եղանակը իր «վամպիրային» անվանումը ստացել է «արյան գործոնի» բերումով:
Բժիշկը Քիմի դեմքը ձգել էր մարտին` նրա հեռուստաշոուի շրջանակներում:
