ԱՄՆ ՄԶԳ-ն 3.5 միլիոն դոլար կհատկացնի ՀՀ-ում մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման համար
ՏնտեսությունԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև կնքված «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 7 փոփոխության նախագծով նախատեսում է լրացուցիչ 3 մլն 595 հազար դոլարի չափով ֆինանսական հատկացումներ` ՀՀ-ում ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով:
Համաձայնագիրը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ հոկտեմբերի 15-ի նիստում:
2010 թվականից մինչ օրս ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել և 2010-2015թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ Համաձայնագրի Փոփոխություն թիվ 1-ը, Փոփոխություն թիվ 2-ը, Փոփոխություն թիվ 3-ը, Փոփոխություն թիվ 4-ը, Փոփոխություն թիվ 5-ը և Փոփոխություն թիվ 6-ը:
Այսպիսով, ամերիկյան կողմից հատկացումների ընդհանուր գումարը կկազմի 54 մլն 636 հազար դոլար:
Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում վերոնշյալ Համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: