Կառավարությունը 5 տարով երկարաձգեց «Ասպար Արմս»-ի կողմից ՀՀ ՊՆ-ին սպառազինություն մատակարարելու ժամկետը
ՀասարակությունՀՀ կառավարությունը հինգ տարով երկարաձգեց «Ասպար Արմս» ՍՊԸ-ին տրված մարտական զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը:
Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց հոկտեմբերի 15-ին կայացած կառավարության նիստի ժամանակ:
«Ասպար Արմս»-ը 2012 թվականից առ այսօր կատարել է մարտական զենքի արտադրության 83 մլն 500 հազ. դրամի պայմանագրային աշխատանքներ: Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում երկարաձգել նրան տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը ևս հինգ տարով:
Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը: Որոշմամբ` պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով: