«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը հաստատել է այն կարգը, որով այսուհետ պիտի վարձատրվեն ՀՀ զինված ուժերում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայ առաքելական եկեղեցու սպասավորները: Ամսական վարձատրության չափը կլինի 150-300 հազար դրամի սահմաններում, ընդ որում, այդ գումարները կվճարի Պաշտպանության նախարարությունը՝ իր միջոցների հաշվին»:

«ՉԻ» - Փաստորեն Հայ առաքելական եկեղեցին չի վճարում իր այն սպասավորներին, որոնք իրենց հոգեւոր ծառայությունն իրականացնում են բանակում՝ զինվորների եւ սպաների համար: Ու ճիշտ էլ անում է. նրանցից «քյար չկա»:

Այ, եկեղեցիներում ծառայություն իրականացնողներն՝ ուրիշ բան. Պսակադրությունից, կնունքից-բանից ահագին փող են աշխատում, ու մի մասն էլ բաժին հանում Սուրբ Էջմիածնին, այնպես որ՝ նրանց պետք է լավ նայել:

Իսկ բանակի հոգեւորականներին թող բանակը վճարի: Ինչո՞ւ պիտի Մայր Աթոռը ձրի բան անի բանակի համար: Համ էլ՝ ինչո՞ւ պիտի բոլորը բանակի փողերից օգտվեն, Եկեղեցին չօգտվի: Անարդար է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում