ԱՊՀ-ի ԱԳ նախարարները հավանություն են տվել ռազմական համագործակցության հայեցակարգի նախագծին
ՀասարակությունԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը Աստանայում կայացած նիստում հավանություն է տվել մինչեւ 2020 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի նախագծին, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ փոփոխվող աշխարհում ՄԱԿ-ի դերի վերաբերյալ Համագործակցության ղեկավարների հայտարարությունների նախագծերին, տեղեկացնում է Արմենպրես-ը:
Խորհրդի աշխատանքի արդյունքներն ամփոփել է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդեւը:
Անվտանգության եւ արդի աշխարհի գլոբալ մարտահրավերների հարցերը շոշափվել են ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակի կապակցությամբ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների հայտարարության նախագծում, որին հավանություն են տվել նախարարները: Այդ փաստաթղթում նշվում է, որ «աշխարհում տեղի ունեցող գլոբալացման գործընթացները, նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, նախ եւ առաջ կրոնական ծայրահեղականությունը, ահաբեկչությունը, անդրազգային ու կազմակերպված հանցավորությունը պահանջում են ՄԱԿ-ի ադապտացումը նոր իրողություններինե:
Ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ՝ ԱԳ նախարարների կողմից հավանության արժանացած հայտարարության առանձին նախագծում նշվում է, որ այդ սպառնալիքը կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով:
Քննարկման ընթացքում արտահայտված դիտողությունների եւ առաջարկությունների հաշվառմամբ փաստաթղթերի նախագծերը հոկտեմբերի 16-ին կքննարկվեն ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: