«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները դադարեցրին հացադուլը
Հասարակություն«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 12-ից իրենց քրեական գործերը վերանայելու պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած 55 ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը: Այս մասին Արմենպրես-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեյանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարականով հոկտեմբերի 14-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին: Նրանք ցմահ դատապարտյալներին տեղեկացրել են իրենց վիճակի բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների իրականացման մասին: