Ինչո՞ւ դերասանուհի Էնջլ Մարտիրոսյանը կտրուկ փոփոխության ենթարկեց արտաքինը
LifestyleBlognews.am-ը գրում է.
«Ես, իմ մաման ու մեր կանայք». այսպես է կոչվում Դավիթ Սեխպեյանի բեմադրած մյուզիքլը, որտեղ իրենց մասնակցությունն են ունենալու դերասաններ Վահագն Ստեփանյանը և Էնջլ Մարտիրոսյանը։ Քանի որ վերջինս բավականին համարձակ է և կտրուկ փոփոխությունների սիրահար, այս անգամ էլ է հեշտությամբ ոճային փոփոխություն կատարել իր արտաքինում, իսկ դրա հիմնական պատճառներըBlogNews.am-ը ճշտեց հենց դերասանուհուց:
«Անկեղծ ասած՝ ես այդ փոփոխությունն արեցի «Վտանգավոր խաղեր» ֆիլմի ժամանակ՝ հենց կադրում կտրելով մազերս: Իսկ հիմա խաղում եմ Դավիթ Սեխպեյանի ներկայացման մեջ, որտեղ մարմնավորում եմ կիսատղամարդ-կիսակին մի կերպարի»,-ասաց Էնջլը:






