Թուրքիան Սիրիայի հետ սահմանին թռչող սարք է կործանել
ՀասարակությունԹուրքիայի օդային ուժերը Սիրիայի հետ սահմանին անհայտ պատկանելության թռչող սարք են կործանել, որը, թուրքական կողմի պնդմամբ, սիրիական կողմից խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Հայտարարության մեջ նշվում է, որ երեք անգամ հնչեցված զգուշացումից հետո էլ ինքնաթիռը շարունակել է թռչել Թուրքիայի տարածքում, ինչից հետո թուրքական օդուժը կրակ է բացել և հարվածել այդ ինքնաթիռին: