Երբ առաջին անգամ տեսա նրան, հասկացա, որ նա իմն է և իր հետ ես ամեն ինչ կկարողանամ. Լիլի Միքայելյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Լիլի Միքայելյանը, ով բոլորովին վերջերս մայրիկ է դարձել: Մեզ հետ զրույցում նորաթուխ մայրիկը պատմեց, որ ընդամենը օրեր առաջ երկար դադարից հետո որոշել է մասնակցել «Քիթ-Cut» ներկայացմանը.
«Այս շրջանում ամբողջությամբ նվիրվել եմ նորածին դստերս՝ իմ Արմինեին, բայց հղության ժամանակ վերցրած դադարի ընթացքում մեջս հսկայական էմոցիաներ էին կուտակվել, եւ որպեսզի այսպես կոչված դեկրետային շրջանում այդ էմոցիաներն էլ ավելի չկուտակվեին, ամուսնուս հորդորով որոշեցի միայն «Քիթ-Cut» ներկայացմանը մասնակցել եւ դրանով բեմի նկատմամբ իմ պահանջները լրացնել: Հիմա թատրոնից կրկին հրավերներ ունեմ, բայց այս պահին չեմ կարող դրանք ընդունել, քանի որ փոքրիկիս 2 ամսականը դեռ չի լրացել, իսկ ես նրան պետք եմ, ընդ որում նա էլ ինձ, քանի որ հիմա, երբ մասնակցում եմ ընդամենը մեկ ներկայացման, միեւնույն է, այդ 2 ժամվա ընթացքում ամբողջ միտքս աղջիկս է, միայն բեմում եմ որոշ չափով մոռանում իրականության մասին, իսկ ներկայացման ավրատից հետո անգամ չեմ հասցնում ընդունել հանդիսատեսի շնորհավորանքները, անմիջապես վազում եմ տուն»,- նկատեց երիտասարդ մայրիկը:
Խոսելով իր նործին փոքրիկից՝ Լիլի Միքայելյանը պատմեց փոքրիկին առաջին անգամ տեսնելու իր զգացողություններից. «Պետք է ասեմ, որ ողջ ծննդաբերության ընաթցքում ես ինձ շատ վատ չեմ զգացել, անհամբեր սպասում էի իմ ու աղջկաս հանդիպմանը ու երբ աղջիկս ծնվեց եւ նրան դրեցին իմ կողքին, նա սկսեց իր փոքրիկ աչուկներով շուրջը նայել եւ հանկարծ մեր հայացքները խաչվեցին, հենց այդ վայրկյանից իմ ներսում, իմ կյանքում ամեն ինչ փոխվեց, այդ վայրկյանից հասկացա, թե ինչն է իրական երջանկությունը, հասկացա, որ ես ու ամուսինս ստեղծել ենք մեր ամենակարեւոր ստեղծագործությունը, իմ ամենամեծ ստեղծագործությունը այդ պահին իմ կողքին էր ու դա ամենակարեւորն է»,- մի փոքր հուզված նշեց դերասանուհի մայրիկը:
Շարունակությունը՝ այստեղ