Հայաստանում ծառայող ռուս զինվորականների համար անցկացվել Է Երկրորդ աշխարհամարտին նվիրված խորհրդաժողով
ՀասարակությունՀայաստանի ռուսական ռազմակայանի սպաների տանը Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցների կողմից միավորման զինծառայողների համար անցկացվել Է միջազգային խորհրդաժողով, որի ընթացքում տեղի Է ունեցել «Հաղթանակի եւ Պարտության ժառանգորդները». Երկրորդ համաշխարհային պատերազմը ԵՄ-ի եւ ԱՊՀ-ի երկրների քաղաքականության մեջ գրքի շնորհանդեսը:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, գիրքը նվիրված Է Երկրորդ աշխարհամարտի եւ Հայրենական մեծ պատերազմի՝ որպես Եվրոպայի ազգային պետություններում եւ ԱՊՀ-ի երկրներում ժամանակակից պատմական քաղաքականության օբյեկտների մասին հիշողության խնդրին:
Ինստիտուտի աշխատակիցները ռուս զինծառայողներին ներկայացրել են նաեւ Հայաստանի մասին պատմող «Խաչը Արարատի վրա» ֆիլմը: «Ֆիլմը շատ ճանաչողական Է նոր ժամանած համալրման եւ միավորման բոլոր զինծառայողների համար: Դրանում ցուցադրված Է հայ-ռուսական բարեկամության եւ եղբայրական հարաբերությունների պատմությունը, որոնք սկզբնավորվել են Կիեւյան Ռուսիայի ժամանակներից եւ շարունակվում են մինչեւ օրս: Երկու ժողովուրդներն ավելի քան 200 տարվա ընթացքում կողք-կողքի մարտնչել են թշնամու դեմ՝ հանուն կյանքի եւ ազատության՝ պաշտպանելով գոյության իրենÖ իրավունքը»,-նշել Է զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը:
Շնորհանդեսի ավարտից հետո ռազմակայանի հրամանատարությունը հյուրերի համար Էքսկուրսիա Է կազմակերպել ռազմական օբյեկտներ, «Ռազմական փառքի» հուշահամալիր եւ զորամասի թանգարան: