Թուրքական Շըրնաքում ոստիկան է զոհվել
ՀասարակությունԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում բախում է տեղի ունեցել իրավապահ մարմինների և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) երիտասարդական թևը համարվող Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման (YDG-H) անդամների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը
YDG-H անդամների արձակած կրակոցների հետևանքով զոհվել է մեկ թուրք ոստիկան, ևս մեկը վիրավորվել է: Շըրնաքում լայնածավալ գործողություններ են սկսվել քուրդ հարձակվողներին հայտնաբերելու ուղղությամբ: