110 դաջվածք, 50 փիրսինգ ունեցող ամերիկացին կտրել է ականջները` իր թութակներին նմանվելու համար. լուսանկարներ
LifestyleTert.am–ը գրում է.
Ամերիկացի Թեդ Ռիչարդսը կտրել է սեփական ականջները` իր սիրելի թութակներին նմանվելու համար:
The New York Post-ն անդրադարձել է 56-ամյա Ռիչարդսին, որը թութակներին փորձել է նմանվել, թերևս, նաև ավելի վառ տեսքով. նա 110 դաջվածք ունի, 50 փիրսինգ ու նաև թութակի պես «կիսված լեզու»:
Ականջները կտրելու վիրահատությունը 6 ժամ է տևել։ Այժմ նա ցանկանում է գտնել բժշկի, որը կկարողանա իր քիթը կտուցի վերածել:





