Ջորջը խուլիգան է, Շառլոթը` լեդի. արքայազն Ուիլյամը պատմել է իր երեխաների մասին
LifestyleTert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Ուիլյամը պատմել է իր 2 փոքրիկների` արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոթի բնավորությունների առանձնահատկությունների մասին։
Ինչպես նշում է euromag.ru-ն, թագաժառանգի բնորոշմամբ, 2-ամյա Ջորջը շատ ակտիվ է` իսկական խուլիգան, մինչդեռ 1 տարին դեռևս չբոլորած Շառլոթը դրսևորում է իսկական լեդիին վայել պահվածք ու անհամեմատ ավելի հանգիստ է։
«Բայց անկախ ամեն ինչից՝ 2-ն էլ շատ հմայիչ են»,-ասել է Ուիլյամը։
Աղբյուրը մանրամասնում է, որ այս մասին արքայազնը պատմել է Օքսֆորդի համալսարանի Սբ Հովսեփի անվան քոլեջում, որտեղ չէր վերադարձել ուսումն ավարտելուց հետո։
