20 օր առաջ անհետացած 15-ամյա տղային գտել են. նա հատուկ դպրոցի աշակերտ է
Օրվա իրադարձություններNews.am-ը գրում է.
Ոստիկանությունը հայտնաբերել է մոտ 20 օր առաջ անհետացած 15-ամյա երիտասարդը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 թ. սեպտեմբերի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվում էր Երեւանի թիվ 1 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Մաթեւոս Պողոսյանը:
Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն գործողությունների արդյունքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, Երեւանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ 15-ամյա տղան հայտնաբերվել է: